Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ


13:52 , 11 ապրիլ, 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հայրենակիցներ.
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։
Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։
Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել։