21:18 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Վիլնյուսում որոշվել է հուշարձան կանգնեցնել The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնին, այդ մասին հաղորդում է DELFI-ին:
Քանդակը կհայտնվի Կաունո փողոցում հաջորդ տարի գարնանը կամ ամռան սկզբին: Հուշարձանը կկանգեցվի քաղաքացիների նվիրատվության միջոցներով: Ենթադրվում է, որ այն պատրաստված կլինի մետաղից, բայց դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով կքանդակի արձանը:
2012թ. աշնանը Ջոն Լենոնի ավազից արձանն էր հայտնվել Վիլնյուսի Լուկիշյան հրապարակում: Այն հայտնվել է հենց այն տեղում, որտեղ նախկինում Լենինի արձանն էր: