21:09 , 12 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բին Աբդուլ Ազիզը խոշոր գումար է հատկացրել ահաբեկչության դեմ պայքարի համար։ Մոտ 100 մլն դոլար գումարը կտրամադրվի ՄԱԿ-ի հովանու ներքո Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կենտրոնի բացմանը, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Saudi Gazette-ին։
Իր խոսքում թագավորը նշել է, որ ահաբեկչությունն արաբների համար ավելի մեծ վտանգ է, քան թշնամի պետությունները։
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել միապետից շռայլ նվիրատվության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։