20 պատճառ, թե ինչու է տղամարդ լինելը լավ բան


16:00 , 12 օգոստոս, 2013

FacebookԵթե ես վատ եմ վարում մեքենան, ոչ ոք չի ասի, որ դա այն պատճառով է, որ ես տղամարդ եմ:

Եթե ես շատ զուգընկերուհիներ ունեմ, ոչ ոք ինձ փչացած չի անվանի:

Իմ հագուստը, սանրվածքն ու խնամքն շատ ավելի էժան են և այդքան ժամանակատար չեն:

Եթե իմ արտաքինը չի համապատասխանում գեղեցկության չափանիշներին, դրանից բխող բացասական հետևանքներն այդքան էլ շատ չեն լինի:

Ես կարող եմ բարձրացնել ձայնս՝ չվախենալով, որ ինձ լիրբ կանվանեն:

Ոչ ոք ինձ չի զրկի աշխատանքի հնարավորությունից` այն վախից ելնելով, որ ես կարող եմ ամուսնանալ և երեխաներ ունենալ:

Ցանկացած աշխարհակարգում տղամարդիկ են հիմնականում լիդերի կարգավիճակում: Անգամ Աստված շատ կրոններում արական սեռի է:

Կրոնների մեծամասնությունում ասվում է, որ ես պետք է լինեմ տան գլուխը, իսկ կինն ու երեխաները պետք է հնազանդվեն ինձ:

Եթե ես կին ունեմ, ապա ամենայն հավանականությամբ հենց ինքն է զբաղվում տան գործերով:

Եթե ամուսիններից մեկը պետք է զոհաբերի կարիերան հանում երեխաների, ապա դա հենց կինն է:

Ոչ ոք չի սպասում ինձնից, որ ես ողջ կյանքս պետք է ձգտեմ նիհարել:

Ես չեմ տուժում ընտանեկան բռնությունից:

Եթե ինձ մերժեն բարձրացնել պաշտոնս, ապա դա կլինի ոչ այն պատճառով, որ ես տղամարդ եմ:

Սեռական վիրավորանքներ ստանալու իմ հավանականությունը շատ ցածր է կամ բացակայում է:

Եթե ես հասուն տղամարդ եմ և բանտում չեմ գտնվում, ապա ինձ բռնաբարելու հավանականությունը գրեթե զրո է:

Եթե ես երեխաներ ունեմ և ինքս հոգ չեմ տանում նրանց մասին, ոչ ոք կասկածի տակ չի դնի իմ տղամարդկությունը:

Եթե ես երեխաներ ունեմ և շարունակում եմ կարիերաս, ապա ոչ ոք ինձ եսասեր չի անվանի այն պատճառով, որ ես տանը չեմ մնում երեխաների հետ:

Եթե ես քաղաքական դաշտ մտնեմ, մամուլում դժվար թե գրեն երեխաներիս հետ հարաբերությունների մասին և չեն քննարկի, թե ով է զբաղվում իմ երեխաներով այն ժամանակ, երբ ես աշխատում եմ:

Եթե ես աշխատանքի մեջ լուրջ սխալ անեմ, ապա ոչ ոք չի ասի, որ պատճառն իմ սեռի սահմանափակ կարողություններն են:

Եթե ես վատ եմ պլանավորում ֆինանսներն ու շատ եմ ծախսում, ոչ ոք չի ասի, որ դա այն պատճառով է, որ ես տղամարդ եմ: