Ստրիպտիզն այլևս գլամուռ հաճույք չէ, ակումբները փակվում են


15:34 , 12 օգոստոս, 2013

Ստրիպտիզն այլևս գլամուռ հաճույք չէ, ակումբները փակվում ենPanorama.am-ը գրում է.

Երևանում վերանում են գիշերային ակումբներն ու ստրիպտիզ բարերը: Կարծիք կա, որ դրանք իրենց տեղը զիջել են մոթելներին (իջևանատուն): Սրանից 10-15 տարի առաջ երևանցիներն անընդհատ դժգոհում էին բնակելիների առաջին հարկերում ամբարած ստրիպտիզ բարերից, կեսգիշերին շենքերի տակ խմբվող տղամարդկանց աղմուկը հաճախ վերաճում էր ծեծկռտուքների, երբեմն էլ ավարտվում էր դանակահարության դեպքերով:

Երևանցիներն այն համոզմունքին էին, որ «ամեն քայլափոխին ստրիպտիզ ակումբ բացելը խրախուսվում էր քաղաքային իշխանությունների կողմից, քանի որ այս սերվիսից սպասարկվողների հիմնական մասը չինովնիկներ էին իրենց մերձավորներով»: Բայց այսօր բիզնեսի այդ ձևը հեռանկարայինների ցանկում չէ: Փոխվել են ժամանակները, փոխվել են զվարճանքի պահանջները, ստրիպտիզ ակումբները շենքերի նկուղներից տեղափոխվել են վեհաշուք նորակառույց շենքեր ու նոր կարգավիճակ են ստացել՝ մոթելներ: Մոթելներում և՛ էսթետիկ պարերն են կազմակերպվում, և դրա շարունակությունն է երաշխավորվում, ինչպես ասում են՝ «փողին մունաթ»:

Իսկ ինչու, այնուամենայնիվ, ստրիպտիզ ակումբները վերացան…Panorama.am-ի այս հարցադրմանը հիմնավոր պատասխանել է Երևանի հեղինակավոր ստրիպտիզ ակումբներից մեկի սեփականատերը, ով չցանկացավ իրա անունը նշել:

«Մենք արդեն քանի տարի է անգորժ ենք, չկա պահանջարկ: Ակումբները հերթով փակվում են, իհարկե կան որոշ տեղեր, որ գործում են դրսին վահանակ փակցրած, բայց դրանք այլ նշանակության վայրեր են, գործում են իրականում այլ նպատակով: Մեզ մոտ չկա, այդպես էլ չձևավորվեց սեքսուալ ինդուստրիան, սպասարկան ոլորտը ինստիտուցիոնալացված չէ: Այն, ինչ տեսնում ենք մեկ- երկու փողոցներում (մարմնավաճառներ) դանք ընդամենը պատահական կազմակերպություններ են՝ անլեգալ: Մեզ մոտ սոցիալական վիճակը խանգարում է, որպեսզի դրա մշակույթն իրապես ձևավորվի և կայանա: Ինդուստրիան միայն ճամփեզրին կանգնող աղջիկների կույտը չէ կամ մի քանի մոթելներ: Նախ դրա գիտակցումը պետք է ձևավորվի հասարակական շերտերի մոտ: Եվ դրան պետք է գնալ հասարակաց տներ բացելով, հեռուստատեսությամբ կազմակերպվող թոք-շոուներով , բարձր մակարդակի դիկուրսներ հրավիրելով, սեռական դաստիարակության վերաբերյալ խորքային հաղորդումներ պատրաստելով և այլն:

Այս ամենի բացը մենք ունենք:

Թվում է` այսօր մարդիկ ավելի անկախ են, ազատամիտ, բայց ոչ: Մեզ մոտ այսօր էլ մարդիկ թաքուն են ստրիպտիզ ակումբ մտնում: Առաջին մեկ ժամը երկյուղած հայացքով անընդհատ շուռ ու մուռ են գալիս, շուրջն են նայում, հանկարծ մի ծանոթ էդտեղ իրենց չտեսնի: Զննելուց հետո էլ երբ գոտեպնդված նստում են, սկսում են ձևացնել թե իբր հասկանում են, գնահատանքով են վայելում:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ