Վենեսուելայում կայծակի հարվածից հրկիզվել է նավթավերամշակման գործարանը


20:59 , 12 օգոստոս, 2013

Վենեսուելայում կայծակի հարվածից հրկիզվել է նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Վենեսուելայում կայծակի հարվածից հետո հրկիզվել է նավթավերամշակման գործարանը: Խոշոր հրդեհը բռնկվել է պետական Petróleos de Venezuela ընկերությանը պատկանող Պուերտո լա Կրուս քաղաքում գտնվող գործարանում, հաղորդում է CNN-ը:

Ինչպես հաղորդել է ընկերության փոխնախագահ Ասդուրբալ Չավեսը՝ կայծակը հարվածել է նավթամթերքների պահեստին: Արդյունքում այն հրկիզվել է, հետո պայթյուն է տեղի ունեցել: 

Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները տարհանել են այն քաղաքացիներին, ովքեր ապրել են գործարանի մոտակայքում:

Ականատեսներից ոմանց հաջողվել է վթարը նկարահանել տեսախցիկով: