Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան


20:55 , 10 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է․

Շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է աչալուրջ մոտենալ, իսկ այս իշխանությունը ռազմագերիների հարցում ունի այլ աշխատելաոճ, այդ աշխատանքի արդյունքները տեսնում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իշխանությունների երեկվա հայտարարություններին:

«Ռազմագերիների հարցը և այլ հարցեր պահանջում են վերին աստիճանի նրբանկատություն, որը այս իշխանությունը չունի, և նրանք այդ հարցերում մանիպուլատիվ տեխնոլոգիաներ են կիրառում, իսկ դա ցինիզմ է, ընդհանրապես իշխանության ցինիզմը ծնում է հասարակության մեջ իրավունքի հանդեպ մերժողականություն, ու ես գտնում եմ՝ դա ևս նպատակ է, որպեսզի ստեղծվի քաոսային իրավիճակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նաև նշեց՝ եթե չլիներ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը, հասարակությունը երբեք չէր իմանա ճշմարտությունը ռազմագերիների վերադարձի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ