Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը


23:52 , 10 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ շարժիչները ներկայումս մշակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

«Հիմա մենք նույնիսկ սկսել ենք երազել դեպի հսկա մոլորակներ թռչելու մասին: Մինչ այս պահը, նախկինում երբեք ո՛չ Խորհրդային Միությունում, և ո՛չ էլ Ռուսաստանում չեն թռչել դեպի այդ մոլորակներ, բայց մեր ունեցած ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ դա կարելի է անել»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական հարցերով ղեկավար Լև Զելենին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ