Թուրքիայում ռուս զբոսաշրջիների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա մեկ զոհ


18:29 , 10 ապրիլ, 2021

Թուրքիայի կենտրոնական շրջանում շաբաթ վթար է տեղի է ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ, ինչի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անթալիայում ՌԴ հյուպատոսությունից հայտնել են, որ մահացել է 43-ամյա Ելենա Ավտայկինան: Նա ստացած վնասվածքներից մահացել է վթարի վայրում:

Հաղորդվում էր, որ ևս 26 զբոսաշրջիկ տուժել է: Նրանց տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել: Նրանցից մի քանիսին կարող են դուրս գրել այսօր:  

Հայտնի է դարձել, որ 32 ռուս քաղաքացու Կապադովկիա տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Քոնիա-Աքսարայ մայրուղու վրա: Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինները, ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ձյունապատ ճանապարհին: