15:43 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայի ավետարանչական եկեղեցին առաջին անգամ ամուսնացրել է միասեռական զույգի: Այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է գերմանական Hessischer Rundfunk հեռուստառադիոընկերությունը:
Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Հեսսեն դաշնային տարածքում:
Քրիստոֆ և Ռյուդիգեր Ցիմերմաններն ավելի վաղ գրանցել էին իրենց քաղաքացիական ամուսնությունը, ստացել եկեղեցու պաշտոնական օրհնությունը:
Համապատասխան որոշումը արարողության անցկացման վերաբերյալ կայացրել էր Հեսսենի և Նասսաուի ավետարանչական եկեղեցին:
Միասեռականների ամուսնությունը դատապարտել են որոշ բողոքական միավորումներ:
2013թ. Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը վերջնականապես հավասարեցրեց հետերո- և հոմոսեքսուալ զույգերի իրավունքները: