«Ճշմարտությունն ասելու ժամանակն է». Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը


12:33 , 10 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի քաղաքապետ էրիկ Գարսեթին կոչ է արել բոլորին միանալ Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա Ցեղասպանություն է» ստորագրահավաքին, որի նպատակն է ճանաչել 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած Հայոց Ցեղասպանությունը:

«Ես Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին եմ, և այստեղ եմ` միանալու հազարավորների պարզ կոչին, այն է՝ ճշմարտությունն ասելու ժամանակն է: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի մենք դրանք այլևս չկրկնենք: Ժամանակն է, որ բոլորս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Լոս Անջելեսի վարչակազմը, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի իշխանությունները միաձայն հայտարարեն՝ «մենք ճանաչում ենք Հայոց Ցեղասպանությունը»,- ասել է Գարսեթին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: