Ամուսնալուծության հինգ պատճառ


02:58 , 10 ապրիլ, 2021

1. Ամուսնալուծության կարեւորագույն պատճառներից մեկը, որքան էլ տարօրինակ է, արագ   ամուսնություններն են

Սեռական հարաբերությունների մատչելիությունը, որում շատերը հարմարավետություն են փնտրում եւ գտնում, հարաբերությունների հիմքն են համարում: Ցավոք, դա շատ զույգերի թույլ չի տալիս լավ ճանաչել միմյանց, էլ չենք խոսում հոգեւոր մերձեցման մասին, առանց որի ընտանիք կազմել անհնար է:

2. Տարբեր ոլորտներում գործունեության հաճախակի փոփոխության հնարավորությունն   արձագանք է գտնում զուգընկերների միջեւ անձնական կյանքում

Եթե ընտանիքում միայն մեկն է կարողանում իրացնել ուժերը, զույգը բաժանվում է, քանի որ հորիզոններն արդեն տարբեր են լինում: Ընտանիքը մեկ ամբողջություն է:

3. Ֆեմինիստական շարժումները, ցավոք, ազդել են հարաբերությունների զարգացման բնական   մեխանիզմների վրա

Որսորդ-տղամարդը գենետիկա է, որը դժվար է անտեսել: Տղամարդու կապվածությունը ձեւավորվում է այնտեղ, ուր նա «որս է բերում»: Այսօր ընտանիքներում տարբեր բյուջեները, հաշվի առնելով աճող անվստահությունը, հաճախ ամուսնալուծության պատճառ են դառնում:

4. Դասական պատճառները նույնպես արդիական են

Դավաճանություն: Պարադոքսը նրանում է, որ հաճախ դավաճանում են տղամարդիկ, բայց ապահարզան են պահանջում կանայք: Զգացմունքայնությունը նրանց չի խանգարում պատասխանատվություն վերցնել նման կարեւոր որոշման համար։

5. Հաճախ ամուսնալուծության քայլի է մղում «Ես լավագույնին եմ արժանի» կարծիքը

Արժեզրկումն այն ամենի, ինչ մարդիկ ունեն, նույնպես ուղղակիորեն ազդում է ընտանիքի վրա։