Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում և օգտագործվի մեր պետության հետագա քայլերը ծրագրելու համար. Վարդան Ոսկանյան


01:06 , 10 ապրիլ, 2021
Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, պատկերավոր ասած, ամեն մի շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում և օգտագործվի մեր պետության հետագա քայլերը ծրագրելու համար։
Այդ հարաբերություններում առկա խնդրահարույց մյուս հարցերին այժմ ավելանում է նաև Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպես կոչված, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը, որի համատեքստում վտանգներ կան, որ Թուրքիան կարող է գնալ նաև Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միջազգային նավագնացությունը կարգավորող Մոնտրյոի 1936թ․ կոնվենցիայի վերանայմանը։
Ամենևին իզուր չէ, որ խնդիրը քննարկվել է Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցի ընթացքում, իսկ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն ավելի բաց տեքստով հայտարարել է, որ Անկարան պետք է պատասխանատու կերպով մոտենա նշված կոնվենցիայի դրույթների պահպանմանը։
Ի դեպ, ջրանցքի շինարարության նախագիծը հաստատվել է Թուրքիայի կառավարության կողմից անցնող շաբաթվա ընթացքում, ինչին հետևել էր թուրք պաշտոնաթող ծովակալների քննադատական նամակը։
Կից՝ «Ստամբուլ» ջրանցքի քարտեզը։