Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է


23:19 , 9 ապրիլ, 2021
Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։
Վաղարշակ Հարությունյան, դու ո՞նց ես քնում, շնչում, ապրում։
ՊՆ-ի ուղղաթիռային կամ պատից թռնելու տհաճ տեսարանները «ընկածին կանտռոլնի քացով խփելու» զգացողություն են առաջացնում։
Էլ ի՞նչ չփորձարկվեց բանակի վրա, ֆանտազիաս արդեն չի հերիքում կանխատեսելու, թե դեռ ինչ տեսարանների ենք ականատես լինելու։
Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովի՝ մինչև վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը։