ԶԼՄ-ները հայտնում են Վրաստանի ԿԸՀ նախագահի պաշտոնաթողության մասին


14:49 , 12 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին երկուշաբթի լքել է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

«Մենք չենք հաստատում և չենք հերքում այդ տեղեկությունը: Այդ թեմայով տեղական ժամանակով ժամը 15.00-ին ԿԸՀ շենքում հատուկ բրիֆինգ կանցկացվի»,- Novosti Gruziya գործակաությանը հայտնել է ԿԸՀ մամլո ծառայության ներկայացուցիչը:

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի սեպտեմբերի 7-ին: