Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին ՊՆ մուտքերը


22:48 , 9 ապրիլ, 2021

Aysor.am-ը գրում է․

Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին պաշտպանության նախարարության մուտքերը։

Որոշումը կայացվել է ԳՇ պետի և գեներալների հետ հանդիպումից հետո, չնայած, որ հանդիպման արդյունքներից ծնողները գոհ չէին։

Լրատվամիջոցներին նրանք այլ մանրամասներ չհայտնեցին։