14:42 , 12 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող հաստատել Aysor.am կայքի հրապարակած այն լուրը, թե հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։
«Անկեղծ ասած՝ նման տեղեկություն ես պաշտոնապես հրապարակելու հնարավորություն և իրավունք չունեմ, բայց կարող եմ ասել հետևյալը՝ հակառակորդի ոչ մի գործողություն, ինչպես և նշել ենք, անպատասխան չի մնալու և ցանկացած սադրանք կստանա և ստանում է համապատասխան պատիժ»,- Tert.am-ին ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ