Ես կանխատեսում եմ Ադրբեջանում մեծ խնդիրներ, Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, իսկ նոր պատերազմ չի կարող անել, որովհետև հիմա կան խաղաղապահներ. Միքայել Մինասյան (Video)


20:44 , 9 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Ղարաբաղը պարտություն էր բոլորի համար, դուք մտածում եք արցախյան հարցը լուծվե՞լ է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա նշեց՝ տեղի ունեցածից, բացի ՀՀ-ից և Արցախի Հանրապետությունից, որը փաստացի գոյություն չունի, ոչինչ չեն շահել նաև Իրանը և Ադրբեջանը։

«Ես Ադրբեջանում մեծ խնդիրներ եմ կանխատեսում։ Իլհամ Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում ուներ հայ զինվորներ, որոնց միջազգային հանրությունը հանդուրժում էր, որ մեկ-մեկ կարելի է կրակել, այսօր ունի ռուս խաղաղապահներ։ Ի՞նչ ունի նա, չլուծված հարց և ռուսական զինված ուժեր»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ