20:39 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Նորությունը, որ գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում արհեստական համբուրգեր աճեցնել, շփոթության մեջ է գցել հավատացյալ հրեաներին՝ հաղորդում է NEWSru Israel-ը:
ՀԱԲԱԴ շարժման հետևորդներից մեկը դիմել է հոգևոր հեղինակություններին, որպեսզի իմանա, թե ինչպես է նմանատիպ մշակումներին վերաբերվում Գալահան: Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք նման միսը կարելի է արգելված համարել, և թե արդյոք նման սննդամթերքն առհասարակ միս համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ինչպես նշում է Jerusalem Post-ը՝ եթե նմանտիպ սննդամթերքը միս չհամարվի, ապա դա թույլ կտա հոգևորական հրեաներին պատմության մեջ առաջին անգամ իսկական չիզբուրգեր՝ կոտլետով և պանրով բուտերբրոդ համտեսել: