99 տերականում մահացել է ամենափնտրվող նացիստ հանցագործը


14:36 , 12 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Հունգարիայում 99 տարեկան հասակում մահացել է նացիստ հանցագործ Լասլո Չատարին: Այս մասին հայտարարել է նրա փաստաբանը:

Չատարին մահացել է հունգարական հիվանդանոցներից մեկում՝ առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով: Նրան մեղադրանք է առաջադրվել Հունգարիայում և Սլովակիայում ռազմական գործունեության հետ կապված: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը:

Ժամանակին Չատարին գլխավորել է ամենափնտրվող նացիստ հանցագործների ցուցակը: Նա Երկրորդ համաշարհային պատերազմի տարիներին մասնակցել է ավելի քան 15 հազար հրեաների սպանություններին:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա մեղավոր է հրեաներին տանջանքների ենթարկելու և սպանելու մեջ: