ԵԼ. Ռոման կամային հաղթանակ տարավ դիմակայության առաջին խաղում (Video)


01:46 , 9 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

ԵԼ քառորդ եզրափակչում «Ռոման» դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի վերջնամասում Դավի Կլասսենն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ կեսի սկզբում հյուրերը լավ հնարավորություն ունեին իրենց առավելությունը կրկնապատկելու, սակայն Տադիչը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը, իսկ  րոպեներ անց Պելեգրինին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 1:1: 87-րդ րոպեին Իբանեսը խփեց իր թիմի հաղթական գոլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ