Գիշերն ինտենսիվ աստղային անձրեւ է լինելու


13:49 , 12 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Օգոստոսի 13-ի գիշերը, երբ Երկիրը կգտնվի Պերսեիդներ երկնաքարային հոսքի գլխավոր գոտում, հնարավոր է կլինի աստղային անձրեւի ականատես լինել, որն ամենաինտենսիվը կլինի 2013 թվականի ընթացքում, տեղեկացնում է BBC-ը: Բրիտանացի աստղագետները նշում են, որ այսօր ամեն ժամ մթնոլորտում մինչեւ 100 փոքր երկնաքար է այրվելու: