Անհետ կորած զինծառայողների ծնողները «ջնջիլներով» կողպել են Պաշտպանության նախարարության ելքի ու մուտքի բոլոր դռները. ՊՆ-ի մոտ են կուտակվում մեծ թվով ոստիկաններ


21:34 , 8 ապրիլ, 2021

Newspress.am-ը գրում է․

NewsPress.am-ի տեղեկություններով անհետ կորած զինծառայողների ծնողները ժամը 18:00-ից «ջնջիլներով» կողպել են Պաշտպանության նախարարության ելքի ու մուտքի բոլոր դռները և փակի տակ են թողել ՊՆ բոլոր աշխատակիցներին:

Մեր տեղեկություններով, այս պահին ՊՆ-ի մոտ են կուտակվում մեծ թվով ոստիկաններ:

Թարմացված: քիչ առաջ ծնողներին է մոտեցել ՊՆ փոխնարար Արման Սարգսյանը, սակայն ծնողները հրաժարվել են բանակցել: