20:19 , 12 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.,
Փաթեթավորված թեյը բարձրացնում է ֆտորի միացությունների քանակը: Վստահեցնում են գիտնականները: ֆտորը կարող է առաջացնել հոդացավեր, մկանային թուլություն և օստեոպորոզ: Ֆտորի ավելցուկն ազդում է ատամների ամրության վրա ու նպաստում երիկամային հիվանդությունների առաջացմանը: Ֆտորից թունավորման առաջին նշանը ատամներին մուգ լաքաներն են:
Պաշտոնական ցուցումներին համաձայն՝ մեծահասակներին անհրաժեշտ է օրական 3-4մգ ֆտոր: Թեյի փաթեթների մեջ ֆտորի պարունակությունը գերազանցում է անհրաժեշտ քանակը 75-120%-ով: Այսպիսի թեյի 1լ-ը պարունակում է 6մգ ֆտոր: Հայտնի է, որ փաթեթավորված թեյի պատրաստման համար օգտագործվում են հին տերևները, իսկ ֆտորի պարունակութունը հենց նրանց մեջ ամենաշատն է:
Սակայն գիտնականները տեղեկացնում են, որ առողջությանը լուրջ վնաս կարող է հասցնել 10-20 տարվա ընթացքում օրական 10-20 մգ ֆտորի կամ 40 տարվա ընթացքում 2,2 մգ-ի ընդունումը: