Կենտրոնական բանկը ինտերվենցիա կիրականացնի. այլ խոսքերով ասած ԿԲ-ն շուկայում դոլար կվաճառի


18:43 , 8 ապրիլ, 2021
Կենտրոնական բանկը ինտերվենցիա կիրականացնի: Այլ խոսքերով ասած ԿԲ-ն շուկայում դոլար կվաճառի:
Արտարժութային ներարկումների գործառույթը տեղավորվում է մակրոտնտեսական կայունության ապահովման ԿԲ նպատակների տրամաբանության ներքո:
Սա կարևոր ցուցիչ է Հայաստանում մակրոտնտեսական կայունության խաթարման կամ դրա իրական ռիսկերի վերաբերյալ:
Սա ցուցիչ է շուկայում առկա արտարժույթի դեֆիցիտի մասին:
Սա ցուցիչ է, որ Հայաստանում արձանագրված ու պահպանվող գնաճը ոչ ամբողջապես է պայմանավորված արտաքին գործոններով (ներկրվող ապրանքների թանկացում և այլն):
Հաշվի առնելով հանգամանքը, որ գների կայունության պահպանման նպատակադրման մեջ ԿԲ-ի կողմից ավելի հաճախ կիրառվող գործիքակազմը վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն է, որի արդյունավետությունը, բազմիցս ենք նշել, միայն այդ մեկ կառույցի գործունեությամբ չի կարող բարձր լինել, թերևս ունենք իրավունք ենթադրելու, որ Կենտրոնական Բանկը իրավիճակի համար դիմում է այլ՝ ավելի ծայրահեղ միջոցառման:
Դոլարային ինտերվենցիան կարճաժամկետ հեռանկարում կունենա իր դրական արդյունքը դրամի որոշակի արժևորման տեսքով, բայց ավելի կայուն հեռանկարներ ունենալու համար պետք է գործողություններ իրականացվեն տնտեսական արդյունքի ստեղծման, արտարժույթի՝ այլ աղբյուրներից ներհոսքի ապահովման ուղղությամբ: