13:36 , 12 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիան (FILA) 6 ամսով որակազկեց թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփին՝ հայերի ու հույների մասին թվիթերում ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։
Այդ մասին է հայտնում Hurriyet–ը։
Ըմբիշը գրառումներում մեկնաբանում էր մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ստամբուլյան Գեզի այգում բախումները։ Նա հայտարարեց, որ դրանք հայերն ու հույներն են հրահրել ու հայհոյանքներ արեց հայերի հասցեին։ Այնուհետև նա ջնջեց իր գրառումները, սակայն անպատիժ մնալ նրան չհաջողվեց։