13:29 , 12 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Վոլգոգրադի 22-ամյա բնակիչ Սերգեյ Սիբոլովը ստեղծել է ունիկալ համակարգչային ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի մարդու քայլվածքի միջոցով բացահայտել տվյալ մարդուն: Եթե տվյալ մարդը մեկ անգամ հայտնվի կադրում, ապա նրան ամբոխի մեջ հնարավոր կլինի հեշտությամբ գտնել:
Փորձարկման արդյունքում` 93 տոկոս ճշտություն է գրանցվել: Երիտասարդի լաբարատորիան բաղկացած է ֆոտոխցիկից և համակարգչից: Նրա կարծիքով` այս նախագիծը մեկ ապագա ունի:
Այս նախագծով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Այդպիսով հնարավոր կլինի նաև բռնել հանցագործներին: Նախագիծը մշակման կարիք ունի:
22-ամյա երիտասարդը կարծում է, որ սա հանցագործությունների համար բացահայտման միջոց կհանդիսանա: