6 նշան, որ ձեր ամուսնությունը կավարտվի ամուսնալուծությամբ


14:00 , 12 օգոստոս, 2013

keep singing now, keep singing nowԱշխարհում ամեն ինչ ուշադրության կարիք ունի: Եվ ամուսնությունը բացառություն չէ: Այլապես այն կկործանվի, ինչպես այն ամենը, ինչ մատնվում է անուշադրության: Մի մտածեք, որ եթե միմյանց սիրում եք, ուրեմն դա բավարար է: Ամուսնությունը մեծ պատասխանատվություն է: Դա հարաբերություն է կենցաղի ֆոնի վրա, դա ներելու և զոհաբերության գնալու կարողություն է, և վերջապես ամուսնությունը ենթադրում է մոռանալ սեփական եսասիրությունն ու ապրել հանուն ուրիշի:

Ահա այն հիմնական նշանները, որոնք կստիպեն ձեզ զգոն լինել և պահպանել ամուսնությունը:

1. Վեճերի ժամանակ դուք երկուսդ էլ «կծում եք» միմյանց, փորձում եք վիրավորել դիմացինին, այլ ոչ խնդրին լուծում տալ: Արդյունքում ամեն մեկը մնում է իր կարծիքին, իսկ չլուծված խնդիրը մնում է օդում:

2. Եթե ձեր վեճերում կամ սովորական խոսակցություններում չկա միմյանց հանդեպ հարգանք, դուք անընդհատ քննադատում եք միմյանց, ապա դա լավ բանի չի հանգեցնի. դրանով դուք խզում եք ձեր և սիրելիի միջև հոգևոր-հոգեբանական կապը:

3. Առաջին իսկ հնարավորության դեպքում դուք երկուսդ էլ պատրաստ եք միմյանց վրա թափել կուտակված նեգատիվը և մեղադրել միմյանց բոլոր մեղքերում: Անգամ փոքրիկ թյուրիմացությունը վերածվում է մեծ սկանդալի:

4. Ձեր և սիրելիի ֆիզիկական վիճակը վատանում է վեճերի ժամանակ. բարձրանում է ճնշումը, հաճախանում է սրտի աշխատանքը, գլխացավ է սկսում: Այս ամենը խոսում է նեգատիվի հսկայական «պաշարի» մասին, որ կուտակվել է ձեր օրգանիզմում:

5. Դուք բարիշում եք ըստ իրավիճակի, բայց չեք լուծում խնդիրը: Չպարզաբանված խնդիրները հանգեցնում են նոր վեճերի, որոնք փչացնում են ամուսնական հարաբերությունները:

6. Դուք անընդհատ հիշում եք ձեր հարաբերությունների պրոբլեմատիկ կողմերը, և դրանք ձեզ հանգիստ չեն տալիս: Եթե վիրավորանքը կամ բացասական հիշողություններն անընդհատ ձեր մտքին են, ապա ավելի լավ է խոսել ամուսնու/կնոջ հետ. դրանք վաղ թե ուշ կհանգեցնեն կոնֆլիկտի: