Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ համաներում ստացած 4976 անձից 1152-ը կրկին հանցանք է կատարել


14:54 , 8 ապրիլ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Նախկինում համաներում ստացած 4976 անձից 1152-ը հետագայում կրկին հանցանք է կատարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հատարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«2021թ.-ի ապրիլի 5-ի դրությամբ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքով համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ երկու և ավելի անգամ են հանցանք կատարել»,-նշեց Ռուստամ Բադասյանը։