12:56 , 12 օգոստոս, 2013
Panorama.am-ը գրում է.
Օրերս Թուրքիայի գերագույն զինվորական խորհուրդն իրականացրել է ցամաքային զորքերի, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ժանդարմերիայի նոր հրամանատարների նշանակում: 34 գեներալներ և ծովակալներ պաշտոնի բարձրացում են ստացել, իսկ 50 գնդապետներ դարձել են գեներալներ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Մինվալ.ազ» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` թուրքական ԶԼՄ-ները հաստատում են, որ նշանակումները որոշակի նպատակ ունեն. բանակում վերադասավորումները կապում են թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակի և քրդական հարցի հետ: Իսկ ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակված Հուլյուսի Աքարը հանդիսանում է հայկական հարցի մասնագետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ