ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԻՏԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈ՞Վ


12:49 , 12 օգոստոս, 2013

Armsport.am-ը գրում է.

Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան հանդիպումը հեռարձակելու պայմանավորվածություն հայկական ոչ մի հեռուստաընկերություն դեռ ձեռք չի բերել: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ալբանական RTSH հեռուստաընկերությունը խոշոր գումար է պահանջում հանդիպման ազդանշանն ապահովելու համար:

Ալբանական կողմից տեղեկացանք, որ Հայաստանից խաղը հեռարձակելու ցանկություն են հայտնել 2 հեռուստաընկերություններ: Առաջինը «Արմենիան» է, իսկ երկրորդ հեռուստաընկերությունը խնդրել է չհրապարակել իր անունը: «Արմենիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հավանականությունը քիչ է, որ 2 օր անց կայանալիք խաղը կլինի ուղիղ եթերում:

RTSH-ը խաղը հեռարձակելու է նաև ինտերնետով:

Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Տիրանայի «Քեմալ Սաֆա» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին: