Իսպանիայի մի շարք շրջաններում խստացվում են կորոնավիրուսի սահմանափակումները


21:13 , 7 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է․

Իսպանիայի մի շարք շրջաններում իշխանությունները որոշում են կայացրել խստացնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Վարակման տեմպերը հատկապես ավելացել են Սուրբ Զատկի տոնակատարություններից հետո, հատկապես ծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները:

Խստացված միջոցներ են ձեռնարկվել Կատալոնիայում, Ալավայում, Արագոնում: