14:59 , 31 հունվար, 2012
Ես այնքան եմ սովորել միայնությանը, որ արդեն վախենում եմ, երբ մտածում եմ, որ հնարավոր է մի օր այն վերանա…Մարդու մտքերը, մարդու բնավորության գծերը, մարդու էությունը, դրանք ձևավորվում են ժամանակի ընթացքում…Եվ, եթե մարդ սովորում է միայնությանը, դա արդեն դառնում է նրա կենսակերպը, առանց որի ինքն այլևս չի պատկերացնում իր կյանքը: Դա նույնն է, ոնց որ հարուստ մարդը ժամանակի ընթացքում սովորում է շքեղությանը, կամ ընդհակառակը՝ աղքատը, սովորում է դժվար կյանք վարելու: Եվ, այդ սովորույթները իրենցից հսկայական ուժ են ներկայացնում: Դրանցից ազատվելու համար ուժեղ կամք է պետք, ուժ , որ հաղթահարես այդ ամենը…
Բայց , այն չկա…Եվ պատճառը միգուցե այն համոզմունքն է, որ քեզ թվում է, որ այդպես ավելի լավ է: Այսպես դու ավելի մոտ ես երջանկությանը, այսպես ուղղակի քեզ համար ավելի հեշտ է լինում ապրել: Եվ դու անգամ ստիպված չես քո միտքը լցնել տարբեր հիմարություններով, որոնք կստիպեն քեզ այլևս միայնակ չլինել: Դու ստիպված չես փնտրել լուծման եղանակներ, դու ստիպված չես ինքդ քեզ տանջել….քանի , որ իրականում քեզ թվում է, որ այդ ամենը քեզ պետք չի…
Բայց ինչպես ցանկացած դեպքում, այս անգամ էլ, դու չես կարող դա իմանալ: Դու այնքան շատ ես սովորել միայնությանը, դու այնքան շատ ես խրվել այդ ամենի մեջ, որ դա արդեն դարձել է քո իրականությունը: Եվ քո իրականությունը դա արդեն այն է, ինչ ունես: Այն ամբողջովին շրջապատել է քեզ, և չի թողնում, որ դու շնչես…իսկ քանի որ դու չես շնչում, դու չես էլ կարող ապրել…իսկ , երբ դու չապրես, դու ուղղակի չես հասկանա, թե ինչ կարող էիր ունենալ, եթե ապրեիր…
Մարդկանց մեծամասնությունը այդպես էլ, երբեք իր կյանքի ընթացքում չի հասկանում, թե ինչ է նշանակում իրականում ապրել: Շատերին թվում է, որ գոյություն ունենալը դա բավական պայման է, որ իրենք համարեն, որ ապրում են… Բայց գոյություն ունեն բոլոր մարդիկ, իսկ իսկապես ապրում են հազվագյուտները: Եվ այստեղ խոսքը ոչ հարստության, ոչ երջանկության, որ էլ նման երևույթների մասին է: Իրականում ապրել կարելի է միայն այն դեպքում, երբ դու ինքդ զգաս, որ դու ապրում ես….
Որ ոչ թե ընդամենը գոյություն ունես…այլ ապրում ես….
Սովորույթները դրանք շատ հզոր ուժ են: Բայց, եթե դուք չհաղթահարեք դրանք, դուք երբեք չեք կարողանա առաջ շարժվել: Դուք երբեք չեք կարողանա իրականում հասկանալ, թե ինչ է նշանակում երջանկություն, եթե դուք հավատաք, որ երջանիկ եք նաև միայնության մեջ…