Բողոքի ցույց կառավարության դիմաց ընդդեմ բուհերի ուսման վճարների բարձրացման (տեսանյութ, լուսանկարներ)


12:29 , 12 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Բուհերում ուսման վարձի բարձրացման դեմ բողոքի ցույց անող ուսանողները այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց պահանջում էին չեղյալ համարել վարձերը մոտ 40 տոկոսով բարձրացնելու որոշումը:

Ըստ որում, կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոչ միայն առաջին, այլև բարձր կուրսի ուսանողներ, որոնց վրա որոշումը չի տարածվում:


Tert.am–ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իրենք ևս հավաքվել են կառավարության շենքի դիմաց, ուսանողուհի Տաթև Մայիլյանն ասաց, որ պայքարում են իրենցից տարիքով ավելի փոքր՝ առաջին կուրսեցիների քաղաքացիական իրավունքների ու նրանց ինքնագիտակցության բարձրացման համար:

Այսուհանդերձ, հավաքվածների թվում քիչ չեն նաև առաջին կուրսեցիները: Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ ընդունված Անդրանիկ Շահինյանն օրինակ՝ ասաց, որ թեև իր ընտանիքը ի վիճակի է վճարել նախկինում տարեկան 700 հազար դրամից 800 հազար դարձած ուսման վարձը, սակայն բողոքի ակցիային մասնակցում է սկզբունքորեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ