Դատավորը կարգադրում է փոխել փոքրիկ Մեսիայի անունը


16:40 , 12 օգոստոս, 2013

Յոթ ամսական երեխայի ծնողները իրենց երեխային անվանել են Մեսիա: Տենեսիի դատավորը կարգադրում է նրանց փոխել իրենց երեխայի անունը և նրան անվանել Մարտին: Ծնողները դատավորին դիմել էին երեխայի ազգանվան հետ կապված վիճաբանությունից հետո, սակայն ազգանվան հետ կապված վիճաբանությունը լուծելու փոխարեն դատավորը ծնողներից պահանջել է փոխել երեխայի անունը:

Name changer: A judge in eastern Tennessee changed the boys first name to Martin from Messiah

Naming rights: Jaleesa Martin has been ordered by a judge to change her baby sons name from Messiah to MartinԴատավորը կարծում է, որ կա միայն մեկը, ով կարող է Մեսիա անունը կրել: Այդ մեկը Հիսուս Քրիստոսն է: Երեխայի մայրն ու հայրը չեն կարողացել համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ում ազգանունը իրենց տղան պետք է կրի: Այսպիսով, նրանք դիմել են դատարան: Երեխայի ամբողջական անունը պաշտոնապես Մեսիա Դեշոն Մարտին է: Դատավորը ծնողներին ասել է, որ նրանք պետք է երեխային կոչեն Մարտին Դեշոն Մքքալա: Այս կերպ երեխան կկրի և՛ մոր, և՛ հոր ազգանունները, սակայն ոչ Մեսիա անունը: Երեխայի մայրն ապշած է, որ դատավորը, սեփական համոզմունքներից դրդված, կարող էր իրենց ստիպել փոխել երեխայի անունը: «Ես իմ տղայի անունը նրա համար չեմ Մեսիա դրել, որ այդ անունը Աստված է նշանակում», - ասել է երեխայի մայրը:

Christian: Magistrate Ballew has strong feelings about children being named after Jesus - but not with the name Jesus

Դատավորին հարցրել են, թե ինչ է նա մտածում այն բազում երեխաների մասին, ում անունը Հիսուս է: Նա պարզապես պատասխանել է, որ այդ հարցը կապ չունի տվյալ դեպքի հետ: Սեպտեմբեր ամսին երեխայի մայրը կրկին դատական պայքարի մեջ կմտնի և կբողոքարկի դատավորի որոշումը: Դատավորն ասում է, որ այդ որոշումը կայացնելիս ինքը մտածում էր երեխայի ապագա բարօրության մասին: «Նյուփորթի շրջանում, որտեղ ապրում են երեխան և իր մայրը, շատ քրիստոնյաներ կան: Իր անվան պատճառով երեխան կարող էր անհարմար իրավիճակներում հայտնվել: Երեխան դեռևս փոքր է և չէր կարող ինքնուրույն ընտրել իր անունը», - ասել է դատավորը: Մինչդեռ երեխայի մայրն ասում է, որ կարող է իր երեխային իր ուզած անունը տալ: Իսկ փոքրիկ Մեսիան գաղափար անգամ չունի իր անվան շուրջ տարածված կոնֆլիկտից: Երեխայի մոր բողոքը դատարանում կքննվի սեպտեմբերի տասներեքին:    

Name day: Martin will be fighting the order to change her babys name in court in September   Happy baby: Little Messiah has no idea about the controversy surrounding his name