Ինչպես երկարացնել մազերը


12:09 , 12 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Մի քանի խորհուրդ` մազերը տնային պայմաններում երկարացնելու համար:

Եփված եղինջի ջրով լվացեք մազերը, այն օգնում է մազերի ֆոլեկուլներին, մազարմատները դարձնում է ավելի ամուր:

Մերսեք մազերը բուժական յուղերով, ինչպիսիք են` գերչակի և այլ հնդկական յուղերը: Սա մեկն է բազմաթիվ այն միջոցներից, որոնց միջոցով մազերը սկսում են արագ աճել: Բայց չպետք է մոռանալ, որ դրանք պետք է օգտագործել ամենաշատը շաբաթը մեկ անգամ: Օգտագործումից հետո թողեք առնվազն կես ժամ:

Ջարդեք ձուն, ավելացրեք կես բաժակ մայոնեզ: Խառնեք միքսերով մի քանի րոպե, հետո այդ զանգվածով տրորեք մազերը և լվացեք 20-30 րոպե հետո: Կարելի է սա կրկնել ամիսը 3 անգամ: