Հալեպ-Երեւան ավտոսուբը կրկին հարձակման է ենթարկվել, հայ 4 տղամարդու առեւանգել են


11:57 , 12 օգոստոս, 2013

Yerkirmedia.am-ը գրում է.

Թուրքիայի սահմանի մոտ երեկ կրկին հարձակման է ենթարկվել Հալեպ-Երեւան ավտոսուբը։ Առեւանգվել է հայ 4 տղամարդ, նախնական տվյալներով՝ 3-ն ուղեւորներ են, 1-ը՝ վարորդն է։

Առեւանգվածների ճակատագիրն այնհայտ է։

Հալեպի մեր թղթակցի հաղորդմամբ, ավտոբուսում եղել են նաեւ ազգությամբ հայ կանայք եւ աղջիկներ, որոնք վերադարձել են Հալեպ։

Երեկ էլ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից 30-ամյա մի հայ տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ։