Մեծ Բրիտանիայում դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումը երեխաների վրա


23:57 , 6 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում դադարեցվել են անգլո-շվեդական AstraZeneca ընկերության և Oxford-ի համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա:

Այս մասին հաղորդում է SkyNews-ը՝ նշելով, որ նման որոշման համար պատճառ է դարձել չափահասների մոտ պատվաստումից հետո թրոմբների առաջացման դեպքերի ի հայտ գալը:

Փորձարկումները դադարեցվել են, քանի դեռ դեղամիջոցների վերահսկման մարմինը չի ավարտել հետաքննությունը՝ պարզելու համար կապը պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև: Ներկա պահին պատվաստանյութի ստեղծողները լրացուցիչ տեղեկությունների են սպասում գերատեսչությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ