Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գևորգ Գյոդակյանին


11:33 , 12 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գևորգ Գյոդակյանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 «Հարգելի պարոն Գյոդակյան,

 Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

 Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:

 Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ»: