Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com


15:15 , 6 ապրիլ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։