Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ


11:02 , 12 օգոստոս, 2013

Շնորհավորում եմ երիտասարդներին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատասիրության, գիտելիքի մեծ բազայի ու վճռականության շնորհիվ ստիպում եք հավատալ ու վստահել ձեզ մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներ: Մեծ հպարտություն է ազատ ու անկախ մեր պետությունում ունենալ ձեզ նման խելացի, նպատակասլաց, նախաձեռնող եւ հայրենասեր երիտասարդներ:
Բոլոր ժամանակներում երիտասարդները հանդիսացել են հասարակության ամենադինամիկ խավը, երիտասարդներն են, որ իրենց ակտիվությամբ մշտապես անում են ամենը, որպեսզի լինի արդարություն ու հավասարություն, ուրախ եմ, որ մենք ունենք այդպիսի երիտասարդներ, որոնցով հպարտանում ենք: