12:42 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
The American Journal of Medicine ամսագրում հրապարակվել է 9 հետազոտությունների վերլուծություն, որում համադրվել են արտանոթային բարդացումների առաջնային պրոֆիլակտիկ միջոց ասպիրինի կիրառման օգուտն ու ռիսկերը:
Պարզվել է, որ ացետիլսալիցիլային թթուն փոքր-ինչ նվազեցնում է միոկարդի ինֆարկտի և իշեմիկ կաթվածի ռիսկը, սակայն մեծացնում հեմորագիկ կաթվածի և աղեստամոքսային արնահոսության վտանգը:
Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պրոֆիլակտիկայի և բուժման ցանկացած տեսակ պետք է համապատասխանեցվի անհատի առանձնահատկություններին: