Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:
Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջի գրառումից:
«...Кимыча не стало (»:
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը»,-գրել է Մուրադյանն ու իր ցավակցությունը հայտնել հանգուցյալի ընտանիքի անդամներին և հարազատներին...
Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։