Հենց նոր տեղեկացա մի զարհուրելի դեպքի մասին, որ տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Երևանի Նոր Նորք համայնքում


00:55 , 4 ապրիլ, 2021
Անհայտ (հավանաբար՝ կենցաղային) պատճառներով 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, որի հետևանքով ժամեր առաջ պապիկը մահացել է։
Հիմնավոր կասկածներ ունեմ ենթադրելու, որ մարդասպանին հաջողվելու է «ջրից չոր դուրս գալ»։ Այդ կասկածս է՛լ ավելի ամրապնդվեց, երբ տեղեկացա, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրօր 120 հոդվածով՝ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ առողջությանը ծանր վնաս պատճառելը (առավելագույն պատիժը՝ 2 ամսով կալանք):
Տեղեկացնում եմ իրավապահի ուսադիրներ կրող ենթադրյալ «արյան վաճառականներին» - եթե ձեզ թվում է, որ կարող եք «անտեր» մարդկանց հետ այդպես վարվել ու մարսել, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. չի՛ ստացվելու։ Անձամբ եմ զբաղվելու այս գործով։