Ռեալն արդեն 11 խաղ է՝ չի պարտվում. 9 հաղթանակ և 2 ոչ-ոքի


22:05 , 3 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

Լա Լիգայի 29-րդ տուրում  «Ռեալը» 2-0 հաշվով հաղթել է «Էյբարին»:

Զինեդին Զիդանի թիմը բոլոր մրցաշարերում առանց պարտությունների շարքը հասցրել է 11-ի: Այս ընթացքում թիմը 9 հաղթանակ է տարել, 2 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի:

Հաջորդ խաղում «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում: Հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին: