Նորվեգիայի վարչապետը տաքսի է վարել՝ ժողովրդի ցանկությունները իմանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


10:06 , 12 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը որոշել է մեկ օր վարել տաքսի, կառավարության աշխատանքի մասին բնակչության կարծիքն իմանալու համար։

«Ինձ կարևոր է իմանալ, թե ինչ է ցանկանում ժողովուրդը: Եվ եթե կա այնպիսի վայր, որտեղ մարդիկ ասում են այն, ինչ ցանկանում են, ապա դա տաքսին է»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է НТВ-ն։

Անճանաչելի դառնալու համար վարչապետը արևային ակնոցներ է և համազգեստ է կրել, սակայն ուղևորների մեծ մասը ճանաչել են նրան։ Շատերը նախընտրել են ոչինչ չխոսել և միայն ժպտալ, սակայն եղել են նաև այնպիսի ուղևոներ, ովքեր արտահայտել են իրենց կարծիքը կառավարության աշխատանքի մասին։