Արցախի թեմի առաջնորդն ու Պարգև արքեպիսկոպոսն այցելել են Գանձասարի վանական համալիր


16:06 , 3 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանական համալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշվում է, որ տեղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում  սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար: