Գիտնականները կարող են կանխատեսել մահվան տարեթիվն ու ամսաթիվը


09:48 , 12 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Գիտնականները մշակել են «մահվան թեստ», որով հնարավոր է ասել, թե ապրելու որքան ժամանակ է մնացել մարդուն: Այս գիտական աշխատանքի հեղինակները Լանքասթեր համալսարանի ֆիզիկայի 2 պրոֆեսորներ են՝ Անետե Ստեֆանովսկան և Պիտերու ՄակՔլինտոկուն: Այս մասին հաղորդում է Internovosti-ն:

Ձեռքի ժամացույց հիշեցնող սարքավորումը մաշկի մակերևույթից անալիզի է ենթարկում էնդոթելային բջիջները, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ, թե տարիքի հետ ինչպես կնվազեն օրգանիզմի գործառույթները: Մեծ Բրիտանիայի համալսարաններում պատենտավորված սարքը վերլուծում է ստացված տվյալները:

Արդյունքը գնահատվում է 100 միավորանոց սանդղակով, որտեղ 100-ը հավասար է օպիտմալ գործառույթներին, իսկ 0-ն մահ է նշանակում: Այս միավորները գիտնականներն օգտագործում են մահվան ժամանակը հաշվարկելու համար: