09:36 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ արևելյան ափերում աֆալին ցեղատեսակի դելֆինները զանգվածաբար զոհվում են: Հուլիս ամսից ի վեր այստեղ 124 մահացած դելֆին է գտնվել, ինչը 7 անգամ գերազանցում է տարեկան ցուցանիշը, հաղորդում է Globalscience-ը:
Փորձագետները ենթադրում են, որ երևույթի պատճառը, ամենայն հավանականությամբ, վարակն է: Զոհվածների հյուսվածքներում գտնվել է հիվանդության հարուցիչ, որն էլ, ենթադրաբար, կենդանիների մահվան պատճառ է դարձել: Պարզվել է, որ վնասված են դելֆինների թոքերը, սակայն հիվանդություններ կամ վնասվածքներ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ, չեն հայտնաբերվել:
Գիտնականները կարծում են, որ կապ կա ձկների և դելֆինների զանգվածաբար զոհվելու միջև: