ԱՄՆ-ում առաջարկում են մոտ 2000 դոլարի դիմաց մահացածին ուղարկել տիեզերք


09:09 , 12 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Իրենց հարազատներին հետաքրքիր ձևով հրաժեշտ տալ ցանկացողներին Elysium Space ընկերությունը առաջարկում է հանգուցյալի վերջին ճանապարհորդությունը կազմակերպել աստղազարդ համաստեղությունների միջով, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Raw Story-ին:

Նման արարողություն կազմակերպելու համար պատվիրատուն պետք է հայտ լրացնի համացանցով, փոստով ստանա հատուկ սափոր, որի մեջ պետք է լցնի մահացածի մասունքները, և ետ ուղարկի փոստով:

Ծառայության արժեքը կազմում է 1.990 դոլար: Ցածր գինը նախատեսվում է փոխհատուցել պատվերների քանակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ